Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վառոդի բոչկի վրա խորովածի կրակ անող ենք. Արմեն Հակոբյան

Վառոդի բոչկի վրա խորովածի կրակ անող ենք. Արմեն Հակոբյան
15.08.2022 | 07:30

Ահավոր բան է եղել։ Բայց խի՞ է եղել։ Որովհետև վառոդի բոչկի վրա խորովածի կրակ անող ենք։ Կեսգիշերային «սալյուտների», 2021-ի Նոր տարվա գիշերը «Եռաբլուրի» դիմաց սալյուտ խփողների ու այլ «սալյուտիստների» հասցեին էնքան փիս-փիս բաներ են ասվել, որ վերջը նման դառը ձևով դուրս գցեց։


Խելք կհավաքե՞ն էդ գորՁի վրա նստածները։ ԲԱՑԱՌՎՈւՄ Է։ Կապիտուլյացիայից հետո կապիտուլյանտ հանդուրժող (ընտրող) հանրույթը չի՛ կարող ունենալ 1) խելք, 2) ապագա, 3) պետություն։

Դիտվել է՝ 9413

Մեկնաբանություններ